Հայտնաբերվել է թունավոր խաղալիք
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «ԱՆՈՒՇԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՎԵՏԻՔԻ» Ա/Ձ-ում։
Իրականացված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ տնտեսվարողի կողմից իրացվող խաղալիքներից մեկի բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար թունավոր նյութեր։
Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման, արտադրանքի հետկանչման և արտադրանքի ոչնչացման վերաբերյալ։
Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, որոնք ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքը, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության հնարավոր վնաս պատճառելու ռիսկից խուսափելու նպատակով։
Կարդացեք նաև․ Ուշադրություն․ տեսչական մարմինը ստացել է կեղծ դեղի վերաբերյալ տեղեկատվություն

