Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ

21.08.2026, 18:36
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ:

«Պատանեկությունից կյանքը նվիրելով ծառայությանը Աստծուն ՝ Դուք երկար ժամանակ կատարել եք պատասխանատու եկեղեցական հանձնառություն, աշխատել եք դասավանդման ասպարեզում, իրականացրել հովվական և արքեպիսկոպոսական գործունեություն: Տեսնելով Ավետարանի քարոզչության հանդեպ Ձեր նախանձախնդրությունը և Քրիստոսի անդաստանում հարյուրապատիկ պտուղ տալու ձգտումը՝ Տերը Ձեզ շատերի վրա կարգեց (Մատթ. 25:21) և հանձնեց Հայ Առաքելական Եկեղեցու Առաջնորդի գավազանը»,- ասվում է ՌՈՒԵ Մոսկվայի Պատրիարքարանի պաշտոնական կայքում հրապարակված շնորհավորական ուղերձում:

Շնորհավորական ուղերձում նշվում է, որ Ծայրագույն Պատրիարք Գարեգին Բ-ն, որպես ազգի հոգևոր առաջնորդ, մեծ ավանդ է ներդրել կրոնական կյանքի վերածննդի գործում ինչպես Հայրենիքում, այնպես էլ սփյուռքում:

«Որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս նվիրյալ ծառայության երկար տարիները Ձեզ խոր հարգանք են բերել ողջ քրիստոնեական աշխարհում»,- ընդգծվում է ուղերձում:

Պատրիարք Կիրիլն Ամենայն Հայոց Կաթողիկոսին մաղթել է քաջառողջություն, ոգու կորով և «Աստծո անսպառ օգնություն հետագա Առաջնորդական գործերում»: