Ուշադրություն․ տեսչական մարմինը ստացել է կեղծ դեղի վերաբերյալ տեղեկատվություն

21.08.2026, 17:09
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստացել է կեղծ դեղի վերաբերյալ տեղեկատվություն
Ուշադրություն․ տեսչական մարմինը ստացել է կեղծ դեղի վերաբերյալ տեղեկատվություն

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստացել է կեղծ դեղի վերաբերյալ տեղեկատվություն։

Տեսչական մարմինը ստացել է տեղեկատվություն՝ «Մաբթերա, ռիտուքսիմաբ, 10 մգ/մլ, 1 ապակե սրվակ, 50 մլ, կաթիլաներարկման լուծույթի խտանյութ» դեղի՝ N1130B24 խմբաքանակի վերաբերյալ։

«Տեղեկատվության համաձայն՝ «Ֆ. Հոֆֆմանն-Լյա Ռոշե» դեղագործական ընկերության Գլոբալ խնդիրների կառավարման բաժնի կողմից իրականացված լաբորատոր քննության վերջնական արդյունքների՝ ներկայացված «Մաբթերա» N1130B24 խմբաքանակի դեղը հաստատվել է որպես կեղծ», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Տեսչական մարմնից խնդրում են քաղաքացիներին ուշադիր լինել և խուսափել «Մաբթերա» N1130B24 սերիայով դեղի օգտագործումից։