Ո՞վ է ասել, որ Գագիկ Ծառուկյանն այս ողջ ընթացքում պետք է լիներ ազատության մեջ. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ խնդիր է տեսնում այն բանում, որ այս 8 տարվա ընթացքում «Բարգավաճ Հայաաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եղել է ազատության մեջ։
«Ո՞վ է ասել ընդհանրապես, որ Գագիկ Ծառուկյանը էս ողջ ընթացքում պետք է լիներ ազատության մեջ։ Ես պրոբլեմ եմ տեսնում նրանում, որ էս ողջ ընթացքում եղել է ազատության մեջ, ինչի՞ է եղել ազատության մեջ»,– ասաց Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ` անդրադառնալով Հայաստանում դատական համակարգի խնդիրներին։
Վարչապետը նշեց, որ շատ դեպքերում դատաիրավական համակարգը «վերնախավերի հետաքրքրությունների արտահայտիչն է»։
Նրա խոսքով՝ կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում դատաիրավական համակարգի բարեփոխման ուղղությամբ, սակայն արձանագրված արդյունքները բավարար չեն։
«Այդ ֆունդամենտալ պրոբլեմը առանց նոր սահմանադրության ընդունման հնարավոր չէ լուծվել», - հայտարարեց Փաշինյանը։
Ծարուկյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին
Ծարուկյանը հուլիսի 7-ից գտնվում է երկամսյա կալանքի տակ: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման, ապօրինի որսի, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու մեջ։

