Փաշինյանը նշել է վայրերը, որոնք Հայաստանի տարածք չեն

20.08.2026, 16:11
Այսօր տարածքներ կան, որ փոխադարձաբար այդ քարտեզներում այլ կերպ են արտահայտված, գետնի վրա՝ այլ կերպ, ասաց Փաշինյանը
Փաշինյանը նշել է վայրերը, որոնք Հայաստանի տարածք չեն

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով անկլավների թեմային, հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միևջ սահմանազատումը պետք է իրականացվի 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա։

«Հիմա այդ քարտեզների վրա Քյարքին (Տիգրանաշենը, խմբ․) Հայաստանի տարածք չէ, Բարխուդարլուն Հայաստանի տարածք չէ, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չէ։ Սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք»,- ասաց Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։

Միաժամանակ վարչապետը նշեց, որ Արծվաշենը Հայաստանի տարածք է։

«Այսօր տարածքներ կան, որ փոխադարձաբար այդ քարտեզներում այլ կերպ են արտահայտված, գետնի վրա՝ այլ կերպ»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ հարցերը պետք է լուծվեն այնպես, որ հարմար լինի ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ տվյալ տարածքներում ապրող բնակիչների համար։

Վարչապետը նաև նշեց, որ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքը կազմում է 29 743 քառակուսի կիլոմետր։

«Ոնց էլ անենք սահմանազատումը, Հայաստանի տարածքը պետք է լինի, լինելու է 29 743 քառակուսի կիլոմետր»,- հայտարարեց նա։