Անջատեք պարոն Քոչարյանի խոսափողը. ԱԺ-ում իրավիճակը լարվեց (ՎԻԴԵՈ)

20.08.2026, 16:27
ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը նշեց, որ Քոչարյանը  քրեական ենթամշակույթի բաղադրիչ կրող արտահայտություն է օգտագործել. ՎԻԴԵՈ
Անջատեք պարոն Քոչարյանի խոսափողը. ԱԺ-ում իրավիճակը լարվեց (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Ազգային ժողովում իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն իր խոսքում օգտագործեց «գործ տալ» արտահայտությունը։

ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը նախազգուշացում տվեց Քոչարյանին, նշելով, որ նա քրեական ենթամշակույթի բաղադրիչ կրող արտահայտություն է օգտագործել։

«Անջատե՛ք պարոն Քոչարյանի խոսափողը, ես եմ խոսում, լսե՛ք ինձ։ Ձեր ասածը քրեական ենթամշակույթին բնորոշ խոսույթ է։ ՀՀ-ում չկա մի պատգամավոր, որ կարա այս դահլիճում ոստիկանությանը հաղորդում ներկայացնելն անվանի «գործ տալ», - ասաց Ալեքսանյանը։

Նա նաև նախազգուշացում տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանին և հայտարարեց, որ նա մեկ նիստի ընթացքում զրկվում է խոսափողից հանդես գալու իրավունքից։



Մանրամասները` տեսանյութում։