ՊՆ-ն ներկայացրել է Ճամբարակի վրաերթից տուժած զինծառայողների առողջական վիճակը
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Ճամբարակում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներից 3-ը հետազոտվել են, որևէ բժշկական միջամտության անհրաժեշտություն չունեն, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
«Մյուս երեքի կյանքին վտանգ չի սպառնում, նրանք գտնվում են հոսպիտալի բժիշկների հսկողության տակ., - նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ճամբարակում վրաերթի հետևանքով զինծառայող է մահացել, կան վիրավոր զինծառայողներ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը): Ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է։
Կարդացեք նաև․ ԶՈւ–ում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների առնչությամբ համակարգային լուծումներ մշակող աշխատանքային խումբ է ստեղծվել

