Ես «նիկոլական» չեմ կարող լինել. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․ /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հոգևորականների` քաղաքական տարբեր ուժերին պատկանելուն, հայտարարել է, որ ինքը ևս չի կարող լինել «նիկոլական»։
«Ես էլ «նիկոլական» և որևէ «մարդական» չեմ կարող լինել։ Ես կարող եմ լինել «Հայաստանի Հանրապետությունական», և իմ բոլոր որոշումները բխում են և բխել են Հայաստանի Հանրապետության շահերից»,— ասաց Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ։
Նա հայտարարեց, որ որևէ քահանա չի կարող լինել «նիկոլական», «սամվելական», «ռոբական», «լևոնական», և բոլոր քահանաները պետք է լինեն «հիսուսական» և ուրիշ ոչ մի բան։
«Բացի դրանից ուրիշ որևէ ձևակերպում ցանկացած բարեպաշտ քահանայի համար պետք է լինի վիրավորական։ Դուք գնացեք Կտրիճին (խմբ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ) հարցրեք, որ ինքը «ռուբասերժասամվելական» է, ու ինքը դրանից չի վիրավորվում», - նշեց վարչապետը։
Նրա խոսքով` բարեպաշտ հոգևորականը կարող է լինել միայն «հիսուսական»։

