Արթուր Ավետիսյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն (ՎԻԴԵՈ)

22.08.2026, 09:20
Արթուր Ավետիսյանը հռչակվել է մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն․ ՎԻԴԵՈ
Արթուր Ավետիսյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը։

Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնության օղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը 14,400 միավորով դարձել է ոսկե մեդալակիր։ 

Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը վաստակել է 14,000 միավոր և գրավել 5-րդ տեղը։