«Պիղծ է ձեր վեհափառը»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց (ՎԻԴԵՈ)

24.08.2026, 12:55
«Եթե ձեզ համար սիրուհի ունեցող վեհափառը նորմալ է, ինձ համար՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ՝ սրբապղծություն է», – ասել է Փաշինյանը․ ՎԻԴԵՈ
«Պիղծ է ձեր վեհափառը»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Ազգային ժողովում իրավիճակը լարվեց Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի շուրջ քննարկումների ժամանակ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր Եկեղեցու վերնախավի մի հատվածն առնվազն քաղաքական կուսակցություններ և քաղաքական շարժման մասնակիցներ են։

«Իսկ Կտրիճ Ներսիսյանն (խմբ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ) ունի դուստր»,– ասաց Փաշինյանը։

Ընդդիմությունը կրկին սկսեց հարվածել սեղաններին, իսկ իշխանական պատգամավերները՝ ծափահարել։

«Եթե ձեզ համար սիրուհի ունեցող վեհափառը նորմալ է, ինձ համար՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ՝ սրբապղծություն է։ Պիղծ է ձեր վեհափառը», - հայտարարեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։