Հայաստանի ներկայացուցիչ Ֆլորա Բիչախչյանը հաղթել է Կազանում ընթացող «Նոր ալիք - 2026» մրցույթում

24.08.2026, 16:02
Դափնեկրի անունը հայտարարել է ժյուրիի նախագահ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը
Հայաստանի ներկայացուցիչ Ֆլորա Բիչախչյանը հաղթել է Կազանում ընթացող «Նոր ալիք - 2026» մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Կազանում անցկացված «Նոր ալիք - 2026» երիտասարդ փոփ երգիչների 20-րդ միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչ Ֆլորա Բիչախչյանը, գրում է aif-ը:

Դափնեկրի անունը հայտարարել է ժյուրիի նախագահ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը: Նա հատկապես նշել է երգչուհու վոկալ վարպետության բարձր մակարդակը՝ նրա ելույթն անվանելով մրցույթում ամենավառերից մեկը:

Բիչախչյանի համար այս հաղթանակը լիակատար անակնկալ էր: Իր մեկնաբանությունում նա խոստովանել է, որ նախկինում երբեք մրցանակային տեղեր չի զբաղեցրել նման մակարդակի մրցույթներում:

« Ինչպես ասում են, սրանք 40 աստիճան ջերմության ժամանակ իմ երազներն են, քանի որ ես առաջին անգամ եմ կյանքում ինչ-որ մրցույթում հաղթում։ Ես կյանքում երբեք չեմ ստացել նույնիսկ երրորդ տեղ, կամ հանդիսատեսի համակրանքի մրցանակ։ Ես այնքան էի համակերպվել այն մտքին, որ ինձ համար դա անհնար է, ուստի այստեղ էի եկել առանց որևէ ակնկալիքի»,- իր հույզերով կիսվել է հայ երգչուհին: