Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի․ Փաշինյան

24.08.2026, 11:46
Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում անելը կնշանակի շարունակել Ղարաբաղյան շարժումը և վերադառնալ կոնֆլիկտի տրամաբանությանը, հայտարարել է Փաշինյանը
Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Նոր Սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կոռումպացված շրջանակները ջանք ու եռանդ չեն խնայում նոր Սահմանադրության ընդունման օրակարգը դեմոնիզացնելու, այն որպես օտարերկրյա, մասնավորապես՝ ադրբեջանական օրակարգ ներկայացնելու համար», — նշեց Փաշինյանը ԱԺ-ում կառավարության 2026–2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս։

Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիները, քվեարկելով «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, քվեարկել են նաև այդ օրակարգի օգտին։

Վարչապետը հայտնեց, որ նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսներին։

«Ինչպես արդեն ասել եմ, 1990 թվականի Անկախության հռչակագրին նոր Սահմանադրության մեջ հղում չպետք է լինի մեկ պարզ պատճառով․ մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու անհրաժեշտության և որոշման մասին, կայացրել ենք այդ որոշումը, և ժողովուրդն այդ որոշումը հաստատել է», — ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում անելը կնշանակի շարունակել Ղարաբաղյան շարժումը և վերադառնալ կոնֆլիկտի տրամաբանությանը։

«Սա անել չենք կարող, առավելևս 2026 թվականի համապետական ընտրություններից հետո, որտեղ ժողովուրդը քվեարկել է խաղաղության օգտին, և խաղաղության օրակարգն այժմ այլևս համապետական ​​օրակարգ է», — հայտարարեց Փաշինյանը։