Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների վերադարձը Հայաստան երբեք դուրս չի եկել մեր աշխատանքային օրակարգից․ Փաշինյան

24.08.2026, 12:22
Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանում պահվող հայերի վերադարձը շարունակում է մնալ կառավարության աշխատանքային օրակարգում
Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների վերադարձը Հայաստան երբեք դուրս չի եկել մեր աշխատանքային օրակարգից․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանում պահվող հայերի վերադարձը շարունակում է մնալ կառավարության աշխատանքային օրակարգում։

«Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների ազատ արձակումն ու վերադարձը Հայաստան երբեք դուրս չի եկել և մինչև խնդրի լուծումը դուրս չի գա մեր աշխատանքային օրակարգից» - ասաց Փաշինյանը ԱԺ-ում կառավարության 2026-31 թվականների ծրագիրը ներկայացնելիս։

Կարդացեք նաև․ Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի․ Փաշինյան