Չինաստանում թայֆունի պատճառով էվակուացրել են 54 հազար բնակչի (ՎԻԴԵՈ)
24.08.2026,
21:20
Միջոցառումները ձեռնարկվել են տեղատարափ անձրևների և ջրհեղեղների վտանգի պատճառով. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Չինաստանի իշխանություններն օրերս երկրի հարավում գտնվող Գուանսի-Չժուան ինքնավար շրջանում «Նարրա» թայֆունի պատճառով իրականացրել են 54 հազար մարդու էվակուացիա։
Այս մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հստակեցվում է, որ նման միջոցառումներ են ձեռնարկվել տեղատարափ անձրևների և ջրհեղեղների վտանգի պատճառով։ Մի շարք բնակավայրերում արդեն արձանագրվել է լայնամասշտաբ ջրածածկույթ։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ նշված տարածաշրջանում բարձր ռիսկային գոտում է գտնվում 61 հազար բնակիչ։ Իրավասու պետական հիմնարկները շարունակում են ջանքեր գործադրել զոհերից խուսափելու և տարերքի պատճառած նյութական վնասը նվազագույնի հասցնելու համար։

