«Ուժեղ Հայաստան»–ից պատգամավոր Հարություն Հարությունյանն ընտրվեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանն ընտրվեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Փակ քվեարկության համաձայն՝ Հարություն Հարությունյանը ստացավ 56 կողմ, 48 դեմ ձայն:
Նշենք, որ օգոստոսի 20-ին ընտրվել են ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից 9-ի նախագահները, որոնցից 8-ը ներկայացնում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունը: «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած 3 թեկնածուները չընտրվեցին առաջադրված պաշտոններում:
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, կարգի համաձայն, վերոնշյալ երեք հանձնաժողովների նախագահների պաշտոնում առաջադրել էր նոր թեկնածուների: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց Լիանա Մանուկյանը:

