Որքա՞ն գումար է անհրաժեշտ Հայաստանում երեխային դպրոց ուղարկելու համար (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)

26.08.2026, 13:19
Հաշվարկել ենք, թե մոտավորապես որքան գումար է անհրաժեշտ 1-4-րդ և 5-9-րդ դասարանների աշակերտին դպրոցին նախապատրաստելու համար․ ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Որքա՞ն գումար է անհրաժեշտ Հայաստանում երեխային դպրոց ուղարկելու համար (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 1-ը մոտենում է, իսկ դպրոցական պատրաստությունները ընտանիքների համար նշանակում են ոչ միայն նոր ուսումնական տարվա մեկնարկ, այլև լրացուցիչ ծախսեր։

Դպրոցական պայուսակ, հագուստ, կոշիկ, տետրեր ու գրենական պիտույքներ․ անհրաժեշտ իրերի ցանկը բավական երկար է, իսկ դրանց գները տարբեր են՝ կախված ապրանքից և խանութից։

«Նովոստի-Արմենիան» հաշվարկել է, թե մոտավորապես որքան գումար է անհրաժեշտ 1-4-րդ և 5-9-րդ դասարանների աշակերտին դպրոցին նախապատրաստելու համար։

Հաշվարկների արդյունքը ցույց է տալիս, որ երեխային դպրոց ուղարկելու համար ծնողին անհրաժեշտ է միջինը 60 հազար դրամ։ Հաշվարկներում չեն ներառվել գաջեթները՝ սմարթ– ժամացույց, պլանշետ, նոութբուք, որոնք պարտադիր չեն։

Ինչ վերաբերում է գրքերին, հարկ է նշել, որ տարրական դասարանների (1–4–րդ) աշակերտներին դասագրքերը տրամադրվում են անվճար։

Բոլոր հաշվարկները ներառում են անհրաժեշտ պարագաների մոտավոր միջինացված գները։

c8657040-fa3f-4a27-812c-a7560ffa6681.jpeg




ea02c208-1039-46e3-890c-408dfda13330.jpeg