Շուրջ մեկուկես ամսով կփակվի «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը

27.08.2026, 15:52
«Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը շուջ մեկուկես ամսով կփակվի
Շուրջ մեկուկես ամսով կփակվի «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը շուջ մեկուկես ամսով կփակվի։

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը («Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը):

Երթևեկության և հասարակական տրանսպորտի երթուղիների փոփոխության վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք: