Ինչ ապօրինի ձեռք են բերել, քյաբաբ առ քյաբաբ պետք է վերադարձվի. Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի ապօրինի միջոցների մասին (ՎԻԴԵՈ)

27.08.2026, 13:22
Եվ՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Գագիկ Ծառուկյանը, և՛ Սերժ Սարգսյանը ամսի 1-ը որ մոտենա, պիտի հեռախոսը բացեն, նայեն՝ իրենց թոշակը նստե՞լ է, թե՞ չէ, հայտարարել է Փաշինյանը․ ՎԻԴԵՈ
Ինչ ապօրինի ձեռք են բերել, քյաբաբ առ քյաբաբ պետք է վերադարձվի. Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի ապօրինի միջոցների մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և գործարար Գագիկ Ծառուկյանի ապօրինի ձեռք բերված միջոցները պետք է ամբողջությամբ վերադարձվեն պետությանը։

«Ինչ-որ ապօրինի ձեռք են բերել՝ հատիկ առ հատիկ, լումա առ լումա, կոպեկ առ կոպեկ, սենտ առ սենտ, քյաբաբ առ քյաբաբ պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, ուրիշ տարբերակ չկա»,– ասաց Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ։

Վարչապետի խոսքով՝ նրանք պետք է ապրեն իրենց թոշակով։

«Քաղաքական խնդիրը հետևյալն է. և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Գագիկ Ծառուկյանը, և՛ Սերժ Սարգսյանը ամսի 1-ը որ մոտենա, պիտի հեռախոսը բացեն, նայեն՝ իրենց թոշակը նստե՞լ է, թե՞ չէ։ Սա է քաղաքական խնդիրը։ Ինչո՞ւ, որովհետև նրանք պետք է ապրեն իրենց թոշակով և իրենց օրինական եկամուտներով»,– ասաց Փաշինյանը։

Նա նշեց որ ապօրինի ձեռք բերված միջոցների վերադարձի հարցում այլ տարբերակ չի տեսնում։

«Եթե սա տեղի չունենա, նշանակում է՝ նոր հեղափոխություն պետք է տեղի ունենա»,– հայտարարեց վարչապետը։