Արցախի պողոտայում խոշոր հրդեհ է․ դեպքի վայրում է 7 հաշվարկ
27.08.2026,
13:12
Դեպքի վայր է մեկնել 7 մարտական հաշվարկ․ Երևանի Արցախի պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։35-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայում գտնվող ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել, հաղորդում է Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։59-ին։

