Հրդեհ՝ Երևանի Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայրում աշխատում է 4 մարտական հաշվարկ

26.08.2026, 21:53
Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ
Հրդեհ՝ Երևանի Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայրում աշխատում է 4 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 26-ին՝ ժամը 21։20-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում այրվում է խոտածածկ տարածք։

Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։