Ծանրորդ Էրիկ Սիմոնյանը Եվրոպայի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել
27.08.2026,
20:01
Երկամարտի 327 կգ արդյունքով՝ Սիմոնյանը Եվրոպայի առաջնությունում 4-րդն է
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Էրիկ Սիմոնյանը բրոնզե մեդալ է նվաճել Ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում, հայտնում է Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիան։
Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ավարտված առաջնության վերջում մրցահարթակ դուրս եկան գերծանր քաշային ծանրորդները:
Հայաստանի հավաքականից Էրիկ Սիմոնյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 140 կգ և 145 կգ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 172 կգ, 177 կգ և 182 կգ:
Այս վարժությունում նա դարձավ բրոնզե մեդալակիր:
Երկամարտի 327 կգ արդյունքով՝ Սիմոնյանը Եվրոպայի առաջնությունում 4-րդն է։

