Լեո Դի Կապրիոյի աջակցությունը՝ Հայաստանի նախաձեռնությանը, հայ դերասանի Golden Globes մրցանակն ու հայ մարզիկի Գինեսի ռեկորդը․ շաբաթվա լավ լուրերը
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ներկայացնում ենք անցած շաբաթվա (հոկտեմբերի 12–17) լավ լուրերի ընտրանին։
Եվ այսպես․․․
Պատանի հայ բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում։
Հայկ Մարտիրոսյանը հռչակվել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն։
Հրազդանի կիրճին կտրվի պահպանվող տարածքի կարգավիճակ։
Հայ ըմբիշներ Գասպար Տերտերյանը և Մարտիկ Պետրոսյանը՝ Մ-23 Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրներ։
Ծանրամարտիկներ Սեյրան Խուդանյանը և Դավիթ Առաքելյանը դարձան Եվրոպայի առաջնության բրոնզե և արծաթե մեդալակիրներ։
Ծանրամարտիկ Ալեքսանդրա Գրիգորյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։
Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալ։
Լեգենդար «Մեր բակը» վերադառնում է 30 տարի անց․ Shant Holding-ը հայտարարել է «Նոր Մեր բակը» նախագծի մասին։
70 պտույտ՝ երկու շարժվող բեռնատարների միջև․ հայ մարզիկը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել։
Հանգստի գոտի, մարզահրապարակ, շեզլոնգներով գոտի․ Երևանի Աղի լճի տարածքը կբարեկարգվի։
Ծանրամարտիկ Նարեկ Գրիգորյանը հռչակվեց Եվրոպայի առաջնության չեմպիոն, Սամվել Մարտիրոսյանը նվաճեց բրոնզե մեդալ։
Դերասան Սամվել Թադևոսյանը կարժանանա Golden Globes-ի Beacon Award մրցանակին։
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությանը, որը վերաբերում է կենդանիների և բույսերի անհետացող տեսակների փրկությանը։
Դուդուկից մինչև լավաշ․ ինչո՞վ են առանձնանում հայկական ավանդույթները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում։

