Արագածոտնում Hyundai Elantra–ն բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող տարածքում․ կա վիրավոր

28.08.2026, 17:41
Hyundai Elantra–ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետում
Արագածոտնում Hyundai Elantra–ն բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող տարածքում․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմաբ, ժամը 15:20-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի Նոր Երզնկա բնակավայրի վարչական տարածքում «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է կայքը, վթարի հետևանքով վարորդը հոսպիտալացվել է։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդացեք նաև․ Փակել են ճանապարհը, դուրս բերել մեքենայից ու ծեծել. խուլիգանություն՝ Երևանի կենտրոնում (ՎԻԴԵՈ)