Վրաստանում վատ եղանակը ջրհեղեղի պատճառ է դարձել
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Վրաստանի Իմերեթի մարզում տեղացած սաստիկ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել, փոխանցում է vestikavkaza-ը։
Ջրհեղեղը ողողել է ճանապարհները, տների բակերը և գյուղատնտեսական հողատարածքները:
Վերականգնողական աշխատանքներ են իրականացնում կոմունալ ծառայությունները, ուժեղացված ռեժիմով աշխատում են քաղաքապետարանի համապատասխան ծառայություններն ու Հասարակական աշխատանքների դեպարտամենտի աշխատակիցները:
Վրաստանի Իմերեթի մարզի Բաղդաթի քաղաքաի քաղաքապետը, նրա տեղակալները, ավագանու նախագահը և տեղական իշխանությունների ներկայացուցիչները այցելում են տուժած բնակիչներին՝ օգնություն ցուցաբերելու համար:
Նախատեսվում է ստեղծել հատուկ հանձնաժողով՝ հորդառատ անձրևի հետևանքով հասցված վնասը գնահատելու համար:
Բաղդաթի մունիցիպալիտետի բնակչությանը խորհուրդ է տրվել առանց խիստ անհրաժեշտության դուրս չգալ տներից:

