Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով. սեպտեմբերի 1-ին Երևանում կլինի +28

28.08.2026, 13:39
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով. սեպտեմբերի 1-ին Երևանում կլինի  +28

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է օգոստոսի 28-ից սեպտեմբերի 2-ը ընկած ժամանակահատվածում եղանակի կանխատեսումը։

Ըստ տրամադրված տեղեկատվության, Երևանում օգոստոսի 28-ին կեսօրից հետո, 29-31-ին և սեպտեմբերի 1-2-ին՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ։

Հանրապետության տարածքում օգոստոսի 28-ին կեսօրից հետո, 29-31-ին, սեպտեմբերի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, սեպտեմբերի 2-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 28-31-ին, սեպտեմբերի 1-2-ին առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։

Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 28-31-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։