Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Աբու Դաբիի միջազգային մրցաշարում
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Աբու Դաբիում անցկացված «32nd Abu Dhabi International Chess Festival» միջազգային շախմատի մրցաշարում, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Մրցաշարի «Masters» խմբում միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և կիսել 7-15-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Սերգեյը զբաղեցրել է 11-րդ մրցանակային տեղը։
Նույն խմբում ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Ռուդիկ Մակարյանը 6.5 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Վետերանների կայծակնային շախմատի մրցաշարում հաղթող է դարձել ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը:
Ընտանեկան թիմային կայծակնային շախմատի մրցաշարում հաղթող է դարձել գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանի և ՖԻԴԵ-ի վարպետ Էդուարդ Հակոբյանի թիմը:
«Open B» խմբում Արթուր Ղարագյոզյանը վաստակել է 7.5 միավոր և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը:
Կանանց կայծակնային շախմատի մրցաշարում Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Սուսաննա Գաբոյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։

