Երևանում պաշտոնապես մեկնարկեց ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (ՖՈՏՈ)

18.10.2026, 22:53
Երևանում այսօր տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP17) համաժողովի հանդիսավոր բացումը․ ՖՈՏՈ
Երևանում պաշտոնապես մեկնարկեց ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում այսօր տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP17) համաժողովի հանդիսավոր բացումը։

Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Երևանի «Մերիդիան» ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում:

COP17, открытие

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային Ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմակերը, պատվիրակներ, այլ հյուրեր:

COP17, открытие

Բացման արարողության շրջանակում ցուցադրվել են «Հետագիծ» գեղարվեստական ֆիլմը, բնության և մշակույթի մասին պատմող տեսաֆիլմը: Ամփոփվել է «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովը: 

COP17, открытие

Հաջորդիվ՝ ելույթով հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ելույթներով հանդես են եկել նաև Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը, Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր տնօրեն Աստրիդ Շոմակերը, Կոլումբիայի Հանրապետության շրջակա միջավայրի տարածքային պլանավորման հարցերով փոխնախարար, COP16 նախագահի ներկայացուցիչ Դավիդ Օլարտե Ամայան, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը: 

COP17, открытие

Տեսաուղերձով հանդես է եկել ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն Ինգեր Անդերսեն: 

COP17, открытие

Համաժողովի մասին

COP17-ը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովն է, որը միավորում է պետություններին՝ կենսաբազմազանության պահպանման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ուղղությամբ համատեղ միջոցառումներ մշակելու նպատակով։

Հայաստանն առաջին անգամ է հյուրընկալում նման մասշտաբի համաժողով և երկու տարի՝ մինչև 2028 թվականի հաջորդ համաժողովը, նախագահելու է COP17-ը։