Հայտնի են «Արարատ-Արմենիայի» մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլում

28.08.2026, 17:51
Կայացավ Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի վիճակահանությունը
Հայտնի են «Արարատ-Արմենիայի» մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլում

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Կայացավ Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի վիճակահանությունը, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։


«Արարատ-Արմենիայի» մրցակիցներն են՝

Տնային խաղեր՝
«ԱԶ Ալկմար» (Նիդեռլանդներ),
«Սպարտա» (Չեխիա),
«Ցելյե» (Սլովենիա),
ՆԵԿ (Նիդեռլանդներ)

Արտագնա խաղեր՝
«Միլան» (Իտալիա),
«Զալցբուրգ» (Ավստրիա),
«Յագելոնիա» (Լեհաստան),
«Տորենսե» (Պորտուգալիա)։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արարատ-Արմենիան» նվազագույն հաշվով հաղթել է «Ունիվերսիտատեա Կրայովային» ու դարձել հայկական առաջին ակումբը, որը կխաղա Եվրոպա լիգայի Լիգայի փուլում։