Պատմական արդյունք․ «Արարատ-Արմենիան» դարձավ առաջին հայկական ակումբը, որը դուրս եկավ Եվրոպայի լիգա
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ «Արարատ-Արմենիան» նվազագույն հաշվով հաղթեց «Ունիվերսիտատեա Կրայովային» ու դարձավ հայկական առաջին ակումբը, որը կխաղա Եվրոպա լիգայի Լիգայի փուլում, փոխանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Պատմական գոլը Սանդրո Լիման խփեց 92-րդ րոպեին։
Հանդիպման վերջնամասում Խուան Բալանտան 11-մետրանոց վաստակեց։ Բալանտան թիմի հիմնական 11-մետրանոց իրացնողն է, սակայն գնդակը փոխանցեց Սանդրո Լիմային։ Բրազիլացի հարձակվողը չկարողացավ իրացնել առաջին հարվածը, սակայն մրցավարը նշանակեց կրկնակի 11-մետրանոց՝ «Ունիվերսիտատյայի» ֆուտբոլիստների կողմից կանոնների խախտման պատճառով։
Երկրորդ փորձից Լիման նույնպես չկարողացավ անմիջապես 11-մետրանոցի նշակետից գրավել դարպասը, սակայն առաջինը հասավ հետ մղված գնդակին և 92-րդ րոպեին այն ուղարկեց դարպասը՝ 1:0։
Այս գոլը պատմական դարձավ հայկական ֆուտբոլի համար։

