Երկրաշարժ՝ Վրաստանում․ այն զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում

31.08.2026, 13:08
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ
Երկրաշարժ՝ Վրաստանում․ այն զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Օգոստոսի 31-ին` տեղական ժամանակով ժամը 12:19-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 4 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ 2․5 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Լոռու մարզի Մեծավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։