Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
29.08.2026,
12:59
Որպես անհետ կորած որոնվում է 1953 թ. ծնված Էլիզա Գասպարյանը
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած։
Ինչպես հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը, քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1953 թ. ծնված Էլիզա Գասպարյանը։
«Էլիզա Գասպարյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 112»,-նշված է հաղորդագրության մեջ։

