«Ֆելոյիս երկար սպասված վիրահատությունը տեղի ունեցավ». Դերասան Գոռ Հակոբյանը մանրամասներ է հայտնել որդու վիրահատությունից (ՖՈՏՈ)

29.08.2026, 12:41
Դերասան, երգիչ Գոռ Հակոբյանը տեղեկություններ է հայտնել Գերմանիայում որդու հաջող վիրահատության մասին. ՖՈՏՈ
«Ֆելոյիս երկար սպասված վիրահատությունը տեղի ունեցավ». Դերասան Գոռ Հակոբյանը մանրամասներ է հայտնել որդու  վիրահատությունից (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․  Դերասան, երգիչ Գոռ Հակոբյանը Instagram-յան իր էջում հրապարակել է որդու՝ Ֆելիքսի լուսանկարը՝ կից հայտնելով, որ տեղի է ունեցել որդու վիրահատությունը։

Նշենք, որ մարտի 18-ին Գոռ Հակոբյանի ընտանիքը մեկնել է Գերմանիա՝ Ֆելիքսի բուժման նպատակով։ Երեխայի մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա' քաղցկեղի հազվադեպ տեսակ։

Գոռը դրամահավաք էր կազմակերպել երեխայի բուժումը Գերմանիայում կազմակերպելու համար։ Երկու օրում բուժման համար անհրաժեշտ ողջ գումարը հավաքվել էր։

«Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ:
Օգոստոսի 24-ին 5 ժամից ավել տևած վիրահատությունն անցավ ըստ բժիշկների պլանավորածի: Ոտքի ոսկորից (Fibula) հեռացվեց 20սմ և Աստծո կամքով պահպանվեցին բոլոր կարևոր նյարդերը որոնք պատասխանատու են մարդու քայլելու համար: Առջևում 9-12 ամիսների ընթացքում նորից քայլել պետք է սովորենք և ևս 5 քիմիաթերապիայի կուրսեր: Այս պահին Ֆելոն իրեն լավ է զգում Շնորհակալություն»,- լուսանկարներին կից գրել է նա։