Անձրևաջրերում արգելափակված մեքենաներ և էլ. լարերի կարճ միացումներ․ հորդառատ անձրևի հետևանքները՝ Երևանում (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 30-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել մայրաքաղաքում հորդառատ անձրևի հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Մասնավորապես՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Նոր Նորք վարչական շրջաններում գրանցվել են ջրալցումներ, անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցներ և էլ․լարերի կարճ միացում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները տարբեր հասցեներում մոտոպոմպերի միջոցով ճանապարհներից իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ, միևնույն ժամանակ դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները։

