Փաշինյանը Ղրղզստանում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին

31.08.2026, 09:16
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն
Փաշինյանը Ղրղզստանում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ վարչապետը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: