Բիշքեկում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը
31.08.2026,
14:17
Բիշքեկում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Բիշքեկում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կադրեր է հրապարակել հանդիպումից։
Հիշեցնենք, որ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանի Հանրապետությունում` մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:

