Aeroflot–ը գործարկել է Կրասնոդար-Գյումրի կանոնավոր չվերթեր

31.08.2026, 21:17
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ
Aeroflot–ը գործարկել է Կրասնոդար-Գյումրի կանոնավոր չվերթեր
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Aeroflot ավիաընկերությունը սկսել է իրականացնել կանոնավոր չվերթեր Կրասնոդարի և Գյումրիի միջև, հայտնում է Կրասնոդարի միջազգային օդանավակայանը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերին: Երթուղում կօգտագործվեն Airbus A320 ինքնաթիռներ՝ էկոնոմ և բիզնես դասերով:

Առաջին չվերթն արդեն իրականացվել է նոր ուղղությամբ։