Փարիզում կազմակերպվել է Ադրբեջանում պահվող 19 հայ գերիներին նվիրված ցուցահանդես (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Ադրբեջանում պահվող 19 հայ գերիներին նվիրված ցուցահանդես է անցկացվում Փարիզի քաղաքապետարանի առջևի հրապարակում, հայտնում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF):
Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին, ցուցահանդեսը կտևի մինչև սեպտեմբերի 4-ը:
CCAF-ի տվյալներով՝ ցուցադրության նպատակն է ուշադրություն հրավիրել հայ գերիների ճակատագրին և նրանց պահման պայմաններին: CCAF-ում նշել են, որ Լեռնային Ղարաբաղի մի շարք նախկին ղեկավարներ ձերբակալվել են 2023 թվականին և հետագայում Ադրբեջանում դատապարտվել երկարատև ազատազրկման։
Կազմակերպությունը հայտարարում է, որ 2025 թվականի դեկտեմբերից ի վեր միջազգային կառույցները հնարավորություն չեն ունեցել այցելելու գերիներին՝ նրանց առողջական վիճակն ու պահման պայմանները գնահատելու համար, ինչպես նաև կոչ է անում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել նրանց:

