Մեսսին պոկեր ձևակերպեց. «Ինտեր Մայամին» գրանցեց ակումբի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը (ՎԻԴԵՈ)

31.08.2026, 16:04
«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության խաղում 7-1 հաշվով հաղթեց «Մոնրեալին»՝ գրանցելով ակումբի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը․ ՎԻԴեՈ
Մեսսին պոկեր ձևակերպեց. «Ինտեր Մայամին» գրանցեց ակումբի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․ /Նովոստի–Արմենիա/․ «Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության խաղում 7-1 հաշվով հաղթեց «Մոնրեալին»՝ գրանցելով ակումբի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը, հայտնում է «Ինտեր Մայամիի» պաշտոնական կայքը։

Խաղում առանձնացավ թիմի ավագ Լիոնել Մեսսին, որը պոկեր ձևակերպեց՝ չորս անգամ գրավելով մրցակցի դարպասը։ Արգենտինացին աչքի ընկավ 40-րդ, 52-րդ, 83-րդ և 90+6-րդ րոպեներին։

«Ինտեր Մայամին» հաշիվը բացեց 20-րդ րոպեին․ Կազեմիրոն խփեց իր առաջին գոլը «Ինտեր Մայամիի» մարզաշապիկով։ «Մոնրեալը» 37-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ Ֆաբիան Հերբերսի գոլի շնորհիվ։

Երկրորդ խաղակեսի 52-րդ րոպեին Մեսսին կրկին աչքի ընկավ՝ հաշիվը դարձնելով 3-1։

80-րդ րոպեին Լուիս Սուարեսը խփեց «Ինտեր Մայամիի» չորրորդ գոլը։ Մեսսին այս դրվագում դարձավ գոլային փոխանցման հեղինակ։

Երեք րոպե անց Մեսսին ձևակերպեց հեթ-տրիկը՝ գրավելով մրցակցի դարպասը։ 89-րդ րոպեին «Ինտեր Մայամիի» սան Ալեքսանդր Շոուն խփեց իր առաջին գոլը ակումբի հիմնական թիմի և MLS-ի կազմում։

Խաղի վերջնամասում՝ ավելացված ժամանակի 6-րդ րոպեին, Մեսսին ևս մեկ անգամ գրավեց «Մոնրեալի» դարպասը՝ ձևակերպելով պոկեր։

«Ինտեր Մայամիի» հաջորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-ին՝ «Ատլանտա Յունայթեդի» դեմ։