Պաշտպանություն, տիեզերք և IT. Հնդկաստանի վարչապետը հայերեն գրառում է կատարել երկու երկրների համագործակցության զարգացման մասին (ՖՈՏՈ)
31.08.2026,
18:51
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին X սոցցանցում հայերեն գրել է Հայաստանի հետ համագործակցության զարգացման հեռանկարների մասին. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին X սոցցանցում հայերեն գրել է Հայաստանի հետ համագործակցության զարգացման հեռանկարների մասին։
«Հիանալի հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ Հնդկաստանի և Հայաստանի համագործակցությունը, հավանաբար, զարգացում կունենա պաշտպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տիեզերքի, կրթության, դեղագործության և այլ ոլորտներում։ Մենք վստահ ենք, որ առաջիկայում կխորացնենք առևտրային և ներդրումային կապերը», – գրել է Մոդին։


