2026թ․–ի առաջին կիսամյակում պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117 դատապարտյալ․ նախարարը վիճակագրական թվեր է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
31.08.2026,
17:39
Գալյանը նշել է, որ ներկայացնում է մի քանի կարևոր թվային տվյալներ․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ 2026 թվականի առաջին կիսամյակում պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117 դատապարտյալ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 75-ի փոխարեն։
Այս մասին հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Facebook-յան իր էջում։
Նա նշել է, որ ներկայացնում է մի քանի կարևոր թվային տվյալներ և 2026 թվականի առաջին կիսամյակում քրեակատարողական ոլորտում արձանագրված արդյունքներ, որոնք կարևոր ցուցիչ են՝ բարեփոխումները շարունակելու առավել արագ, արդյունավետ և հետևողական ճանապարհով։
Ըստ Գալյանի, վերասոցիալականացման ուղղությամբ ունենք մի շարք դրական ցուցանիշներ․
- Պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117 դատապարտյալ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 75-ի փոխարեն։
- Անվտանգային գոտու պայմանների մեղմացման որոշումների թիվը կազմել է 47՝ նախորդ տարվա 39-ի փոխարեն։
- Կայացվել է անվտանգային գոտու մեղմացման 33 որոշում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 18-ի համեմատ։
- Վերանորոգվել է 101 օբյեկտ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 83-ի համեմատ։

