Մեքենան վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է

31.08.2026, 19:35
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապ օգնություն, և բժիշկները արձանագրել են վրաերթի ենթարկվածի մահը
Մեքենան վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Երեկ՝ օգոստոսի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 23։30-ի սահմաններում Թաիրով համայնքի Երևանյան փողոցում Երևանի բնակիչ, 32-ամյա Դավիթ Գ.-ն իր վարած «Dodge» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 71-ամյա Անահիտ Մ.-ին։

Ինչպես հայտնում է կայքը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապ օգնություն, և բժիշկները արձանագրել են վրաերթի ենթարկվածի մահը։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։