Երևանի կենտրոնում երթևեկության փոփոխություն կկատարվի (ՍԽԵՄԱ)
01.09.2026,
11:37
Սեպտեմբերի 3–ից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնում․ ՍԽԵՄԱ
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում սեպտեմբերի 3-ից տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ապահովելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Մասնավորապես`
- Նալբանդյան 48 հասցեին հարակից ճանապարհահատվածից մինչև Սախարովի հրապարակ, Վարդանանց փողոց 5 հասցեին հարակից ճանապարհահատվածից մինչև Սախարովի հրապարակ և Նալբանդյան 50 հասցեին հարակից ճանապարհահատվածին հարակից հետիոտնային անցումից մինչև վճարովի ավտոկայանատեղին փոխադրամիջոցների կանգառը կարգելվի,
- իսկ Նալբանդյան 48 հասցեին հարակից ճանապարհահատվածի երթևեկելի ուղեմասի 1-ին գոտով Հանրապետության հրապարակի կողմից դեպի Սախարովի հրապարակ ընթացող տրանսպորտային միջոցների երթևեկությունը կկազմակերպվի միայն աջ ուղղությամբ:
- Խաչմերուկում և հարակից տարածքներում ՆԳՆ ոստիկանության կողմից կատարվում է ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն` տեսահսկման սարքերով:


