Փաշինյանը ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի հետ քննարկել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն ու TRIPP նախագիծը

01.09.2026, 10:31
Զրուցակիցները կարևորել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շարունակական զարգացումը տարբեր ուղղություններով
Փաշինյանը ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի հետ քննարկել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն ու TRIPP նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակության հետ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները կարևորել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շարունակական զարգացումը տարբեր ուղղություններով: 

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային գործընթացներին և տեղի ունեցող զարգացումներին: Ընդգծվել է TRIPP նախագծի դերը հաղորդակցությունների ապաշրջափակման և զարգացման գործում: Այդ համատեքստում, մտքեր են փոխանակվել նախագծի իրականացման ընթացքի և առաջիկա ծրագրերի շուրջ: