Երևանում կարծում են, որ և Հայաստանը, և Թուրքիան պատրաստ են սահմանի բացմանը

01.09.2026, 10:00
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հայկական կողմի գնահատմամբ՝ Հայաստանն ու Թուրքիան պատրաստ են ընդհանուր սահմանի բացմանըը
Երևանում կարծում են, որ և Հայաստանը, և Թուրքիան պատրաստ են սահմանի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հայկական կողմի գնահատմամբ՝ Հայաստանն ու Թուրքիան պատրաստ են ընդհանուր սահմանի բացմանըը։

««Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մենք կարծում ենք, որ մեր երկու երկրներն էլ պատրաստ են սահմանի բացմանը։ Սա պահանջված է, սա ժամանակի պահանջն է», —ասել է Միրզոյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նախարարը հիշեցրել է, որ վերջերս թուրքական Կարս քաղաքում տեղի է ունեցել բիզնես ֆորում, որը նա որակել է որպես «շատ հաջողված»։

«Ֆորումին մասնակցել է ներկայացուցչական հայկական բիզնես-պատվիրակություն: Թուրքական կողմից առաջարկ է ստացվել պատասխան բիզնես ֆորում անցկացնել արդեն Հայաստանում: Մենք դա շատ արագ ծրագրում ենք, և այն կանցկացվի մոտավորապես հոկտեմբերին»,- ասել է Միրզոյանը:

Նախօրեին ՀՀ ԱԳՆ-ում հայտարարել են, որ հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման:

Կարսում կայացած հանդիպման մասին

2026 թվականի հունիսի 2-ին թուրքական Կարսում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հանդիպումը՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում և Հայաստանի ու Թուրքիայի կառավարությունների աջակցությամբ:

Դրան մասնակցել են հայ և թուրք ձեռնարկատերեր մի շարք ոլորտներից, այդ թվում՝ սննդամթերքի և ըմպելիքների արտադրության, շինարարության, զբոսաշրջության և ծաղկաբուծության: Կողմերը քննարկել են առևտրի և տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները:

Հայաստանի Հանրային ռադիոյի տեղեկացմամբ՝ հանդիպման մասնակիցները ողջունել են Թուրքիայի կողմից վարչական ընթացակարգերի ավարտը, որոնք թույլ են տալիս երրորդ երկրների միջոցով փոխադրումների ժամանակ որպես ապրանքի ծագման կամ նշանակման երկիր նշել Հայաստանը կամ Թուրքիան: Քննարկվել է նաև Ախալքալաք (Վրաստան)–Կարս (Թուրքիա) երկաթգծին հայկական ապրանքների հասանելիության հարցը: