12-րդ դարի թվագրվող Սանգիբարանի հրաշագործ Ավետարանը կբերվի Սուրբ Շողակաթ վանք
01.09.2026,
16:49
Ձեռագիրը վանք կբերվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 3-ին՝ Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի տոնի օրը, Երևանի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Վաղարշապատ քաղաքի Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը։
Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, ձեռագիրը վանք կբերվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ։
Կմատուցվի նաև Սուրբ և Անմահ Պատարագ։ Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10:30-ին։
Սանգիբարանի ավետարանը Մատենադարան է փոխանցվել 1972 թվականին Գրիգոր քահանա Ստեփանյանի կողմից։

