ՀՀ-ն աշխատում է Հնդկաստանի և Իրանի հետ հարաբերությունների ռազմավարական բնույթի փաստաթղթային ձևակերպման ուղղությամբ․ Փաշինյան

01.09.2026, 15:37
Հայաստանն այս պահին աշխատում է Հնդկաստանի և Իրանի հետ հարաբերությունների ռազմավարական բնույթի փաստաթղթային ձևակերպման ուղղությամբ
ՀՀ-ն աշխատում է Հնդկաստանի և Իրանի հետ հարաբերությունների ռազմավարական բնույթի փաստաթղթային ձևակերպման ուղղությամբ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Հայաստանն այս պահին աշխատում է Հնդկաստանի և Իրանի հետ հարաբերությունների ռազմավարական բնույթի փաստաթղթային ձևակերպման վրա, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հնդկաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունները փաստացի ռազմավարական բնույթ են կրում», - նշել է Փաշինյանը՝ երեքշաբթի ելույթ ունենալով Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում ՇՀԿ+ ձևաչափով հանդիպմանը։

Վարչապետը հայտարարել է նաև, որ վերջին տարիներին Հայաստանը ռազմավարական հարաբերություններ է հաստատել Վրաստանի, Չինաստանի, Ղազախստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի և Եվրոպական միության հետ։