Սարավան-Զանգեր ավտոճանապարհին մեքենայում հրդեհ է բռնկվել․ այն վերածվել է մոխրակույտի
01.09.2026,
17:02
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երեկ՝ օգոստոսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 08։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ հատվածում, Սարավան-Զանգեր հատվածում ավտոմեքենա է այրվում։
Հրշեջ-փրկարարները մարել են Արարատի մարզի բնակիչ, 63-ամյա Ս. Օ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Վայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։

