Տիգրան Մխիթարյանը որոնվում է որպես անհետ կորած

02.09.2026, 15:03
Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1994թ. ծնված Տիգրան Մխիթարյանը
Տիգրան Մխիթարյանը որոնվում է որպես անհետ կորած

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1994թ. ծնված Տիգրան Մխիթարյանը։

Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Տիգրան Մխիթարյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 112»,-նշվում է հաղորդագրության մեջ։