Արարատի փոստային ծառայության գրասենյակից գումար են գողացել (ՎԻԴԵՈ)

01.09.2026, 20:45
Պատուհանը հրել-բացելով մտել են Արարատ քաղաքում գտնվող փոստային ծառայություններից մեկի գրասենյակ և աշխատասեղանի դարակից գողացել գումար․ ՎԻԴԵՈ
Արարատի փոստային ծառայության գրասենյակից գումար են գողացել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Օգոստոսի 11-ին ստացվե լէր հաղորդում, որ նախորդ երկու օրվա ընթացքում պատուհանը հրել-բացելով մտել են Արարատ քաղաքում գտնվող փոստային ծառայություններից մեկի գրասենյակ և աշխատասեղանի դարակից գողացել գումար, հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների օպերատիվ միջոցառումների արդյունքում ստացվել է հավաստի տեղեկություն, որ գողությունը կատարել է Արարատ գյուղի բնակիչ 58-ամյա մի տղամարդ։

Նույն օրը նա հայտնաբերվել է Արարատ գյուղում, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը։ Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։