Ողբերգական ավտովթար՝ Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում․ 5 մարդ մահացել է, 7–ը՝ վիրավորվել
02.09.2026,
18:46
Հինգ զոհ, յոթ վիրավոր․ Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում բախվել են «ՊԱԶ»–ն ու «Օպել Զաֆիրա»–ը
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Սեպտեմբերի 2-ին` ժամը 17։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում միմյանց են բախվել մեքենաներ, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայութունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ խմբեր և Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։
Պարզվել է, որ նշված ճանապարհահատվածում միմյանց են բախվել «ՊԱԶ» և «Օպել Զաֆիրա» մեքենաները, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, 5 հոգի մահացել են, 7-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքեր։
Հանգամանքները պարզվում են։
Կարդացեք նաև․ Մյասնիկյան պողոտայում մեքենան կոտրել է հետիոտնի համար նախատեսված լուսակիրն ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

